առակներ № 31 arakneri

Просмотров: 1, 443   |   Загружено: 5 год.
icon
NOR KTAKARAN
icon
39
icon
Скачать
iconПодробнее о видео
ՊԱՏԳԱՄ ԹԱԳԱՒՈՐԻՆ
1 Իմ խօսքերն ասուած են Աստծու կողմից,
իբրեւ թագաւորին ուղղուած պատգամ,
որով նրան խրատել է իր մայրը:
2 Դէ ինչ, որդեա՛կ, Աստծու խօսքեր են,
անդրանիկդ իմ, քեզ եմ ասում, որդի՛.
դէ ինչ, որդեա՛կ, իմ որովայնի պտուղն ես.
դէ ինչ, որդեա՛կ, իմ ուխտերի զաւակն ես:
3 Քո հարստութիւնը մի՛ տուր կանանց
եւ ոչ էլ քո միտքն ու կեանքը՝ յետին խորհուրդների.
մտածուա՛ծ գործիր ամէն բան
եւ խոհեմութեա՛մբ խմիր գինի:
4 Մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն,
5 որպէսզի չհարբեն ու մոռանան իմաստութիւնը
եւ չկարողանան տկարին ուղիղ դատել:
6 Ըմպելի՛ք մատուցեցէք վշտացածներին,
գինի՛ տուէք ըմպելու տառապեալներին,
7 թող խմեն ու մոռանան իրենց աղքատութիւնը
եւ թող չյիշեն իրենց ցաւերը:
8 Աստծու խօսքո՛վ բաց քո բերանը
եւ ողջամտութեա՛մբ դատիր բոլորին,
9 քննի՛ր եւ տարբերի՛ր աղքատին ու խեղճին:
ԱՌԱՔԻՆԻ ԿԻՆԸ
10 Թէ առաքինի կին գտնուի,
այդպիսին թանկ է բոլոր գոհարներից:
11 Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդէպ,
եւ իր ունեցածը երբեք քամուն չի տրուի:
12 Ողջ կեանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն
բարիքների եւ ոչ թէ չարիքների մէջ:
13 Բուրդ եւ կտաւ ձեռք բերելով՝ նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում
14 եւ, ինչպէս շահութաբեր նաւ, նա հեռուից ժողովում է գանձերը:
15 Նա ոտքի է ելնում արշալոյսին,
տնեցիներին կերակուր է տալիս
եւ գործի է դնում նաժիշտներին:
16 Թէ գեղեցիկ հանդ է տեսնում, գնում է այն
եւ իր ձեռքի վաստակով մշակում է հողը:
17 Իր մէջքին պինդ գօտի կապած՝
նա թեւերը մխրճում է գործի մէջ
18 եւ ճաշակում է աշխատանքի քաղցր հաճոյքը,
եւ ողջ գիշերն էլ չի հանգչում նրա ճրագը:
19 Ձեռքը միշտ իր օգուտին մեկնած՝
նա առանց ձանձրոյթի իր մատներով իլիկ է մանում:
20 Նրա ձեռքը բաց է աղքատների համար,
եւ նա բաժին է տալիս խեղճերին:
21 Նրա ամուսինը, եթէ ինչ-որ պատճառով ուշանայ էլ,
չի մտահոգւում տան համար,
որովհետեւ գիտէ, որ, եթէ տանը ցուրտ է,
կինը կրկնակի հագուստ է հագցրել բոլորին:
22 Նա բեհեզ եւ ծիրանի է գործել ամուսնու համար
եւ իր համար՝ ծածկոցներ:
23 Նրա ամուսինը յայտնի մարդ է դրսում,
երբ նստում է ժողովրդի մէջ՝ երկրի բնակիչների ու ծերերի մէջ:
24 Կինը կտաւ է գործում ու վաճառում,
եւ ծածկոցներ է ծախում քանանացիներին:
25 Ուժ ու վայելչութիւն զգեցած՝
նա պիտի ուրախ լինի իր վերջին օրերին:
26 Նա չափով եւ իմաստութեամբ է բացում իր բերանը եւ սահման է դնում իր լեզուին:
27 Պարկեշտ են նրա տան ճանապարհները,
եւ նա դատարկապորտութեամբ հաց չի կերել:
28 Իր ողորմածութիւնները ոտքի են կանգնեցնում իր որդիներին եւ մեծացնում:
29 Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.
«Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին,
շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին,
բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից:
30 Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայ
եւ ոչ էլ սին գեղեցկութիւն»:
Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնուի:
31 Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին,
դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան,
եւ թող նրա ամուսինը գովաբանուի դրսում.
քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջեւ,
ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից:

Astvacashunch girq arakneri

Похожие видео

Добавлено: 55 год.
Добавил:
  © 2019-2021
  առակներ № 31 arakneri - RusLar.Me