Ахалцихе, Грузия, Джавахк, Литургия в церкви Сурб Ншан
- Видео
- О видео
- Скачать
- Поделиться
Ахалцихе, Грузия, Джавахк, Литургия в церкви Сурб Ншан
2, 340 | 15 год. назад | 9 - 0
ПАЛОМНИЧЕСТВО АХАЛКАЛАКЦЕВ В АХАЛЦИХЕ,
ЛИТУРГИЯ В АРМЯНСКОЙ ЦЕРКВИ СУРБ НШАН.
Сященник Тер Татев возглавил паломничество ахалкалакцев в город Ахалцихе, в армянскую церковь Сурб Ншан. Вместе со священником Тер Тиграном 11 февраля 2010 года в церкви была совершена Св. литургия в честь дня памяти святых жертв Вардананц (святых воевод Вардана).
Не желая отрекаться от вероисповедания и национальности, в 451 году армянский народ во главе с министрами и священнослужителями вышли на неравную битву против зороастрийских Сасанидов. Персидская армия состояла из 200 000 воинов, втрое превышая армянскую.
В Аварайрской битве вместе со своими воинами пал спарапет (главнокомандующий) Вардан Мамиконян и 7 выдающихся воевод - Артак Палуни, Xорен Xорхоруни, Амаяк Димаксян , Тачат Гнтуни, Ваган Гнуни, Арсен Инцаецян, Гарегин Срвандзтян.
***
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՍԲ. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ` ՍԲ. ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Փետրվարի 11-ին Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարանի նախաձեռնությամբ և Ախալքալաքի հոգևոր հովիվ` Տեր Տաթև քահանա Մարուքյանի առաջնորդությամբ մի խումբ երիտասարդներ Ախալքալաքից ուխտագնացություն կատարեցին Ախալցխայի Սբ. Նշան «Սբ. Վարդանանց » եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Ախալցխայի շրջակա գյուղերի հոգևոր հովիվ, նորանշանակ քահանա Տ. Տիգրան Մխիթարյանը` Ախալցխայի հավատավոր ժողովրդի հետ միասին:
Սուրբ Վարդանանց զորավարների՝ Ավարայրի մեծ պատերազմում նահատակված 1036 վկաների հիշատակության տոնի առիթով Ախալցխայի Սբ. Նշան («Սբ. Վարդանանց») եկեղեցում Տ. Տաթև քահանա Մարուքյանը և Տ. Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեցին հիշատակման ժամերգություն, որը Սբ. Նշան եկեղեցում տեղի չեր ունեցել Սովետական Միության ժամանակաշրջանից ի վեր:
Սբ. Վարդանանց եկեղեցին կառուցվել է 1864թ. Ախալցխայի պատվավոր քաղաքացի, բարերար Վարդան Վարդանյանցի հովանավորությամբ: Կառուցված լինելով «նշան» բլրի վրա` այն հետագայում ժողովրդի կողմից վերանվանվել է Սբ. Նշան: 1938 թ. սովետական մարմինների որոշմամբ` եկեղեցական ծիսակատարությունը Սբ. Նշանում արգելվել է։ Սակայն եկեղեցին շարունակել է գործել մինչեւ 1941 թ.։ 1941-43 թթ. Հետագայում եկեղեցին օգտագործվել է որպես ռազմական հանդերձանքի պահեստ, 1943-49-ին` որպես տարաբնույթ ապրանքների պահոց, իսկ 1949-ից մինչեւ 1970-ը` որպես աղի պահեստ:
1984թ. եկեղեցին վերածվում է «ժողովուրդների բարեկամության թանգարանի»: 1990թ. Ապրիլի 24-ին ախալցխահայությունը մաքրում է Սբ.Նշան եկեղեցին թանգարանական նմուշներից, որից հետո քաղաքում իրավիճակը ծայրաստիճան լարվում է տեղացիների և այն ժամանակվա իշխանություների միջև: Այժմ Սբ. Նշան եկեղեցին չի գործում, սակայն բաց է բոլոր այցելուների համար: Վրաց ուղղափար եկեղեցին այն ևս համարում է «վիճելի»:
Чтобы скачать видео "Ахалцихе, Грузия, Джавахк, Литургия в церкви Сурб Ншан" передвинте ползунок вправо
- Комментарии
Комментарии ФБ