Սերս վանքում Տաթևի💕Sers vanqum Tatevi/Գուսան Աշոտ/piano cover Vard Grig

Просмотров: 4, 476   |   Загружено: 1 нд.
icon
VARD GRIG
icon
134
icon
Скачать
iconПодробнее о видео
Սերս վանքում Տաթևի

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Սերս վանքում Տաթևի` մոմեր վառած կաղոթեր,
Մոտեցա, որ համբուրեմ, ասաց` տղա, ամոթ է:
Ասի` երդվիր քո սերն եմ, սրբի դուռը անարատ,
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:

Սարեր ձորեր վկա են,
Հանդ ու չոլեր վկա են,
Ախս մինչ երկինք հասավ,
Երկնի աստղեր վկա են:

Վանքի վառվող մոմերը շլացրին ինձ մի պահ,
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ, տեսնեմ նա չկա:
Ասի` աստվա՜ծ, փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,
Չլինի՞ թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:

Նորեն տեսա հանդեսում սրբուհուն իմ երազի,
Ասի` բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ,
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց, հեռացավ:

Նա իր զմրուխտ թևերով բարձրունքները ինձ տարավ,
Ասաց` դու լավ կըերգես, թե մնաս սիրուս ծարավ,
Գուսան Աշոտ քո յարի սուրբ մաղթանքը կատարվեց,
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:

Սարեր ձորեր վկա են,
Հանդ ու չոլեր վկա են,
Ախս մինչ երկինք հասավ,
Երկնի աստղեր վկա են:

Похожие видео

Добавлено: 56 год.
Добавил:
  © 2019-2021
  Սերս վանքում Տաթևի💕Sers vanqum Tatevi/Գուսան Աշոտ/piano cover Vard Grig - RusLar.Me