
Ամենալավ ճանապարհն այն է, որ տուն է տանում։ Մեզանից յուրաքանչյուրն ուզում է, որ իր տուն տանող ճանապարհը բարեկարգ և անվտանգ լինի։ Ճանապարհների շինարարությամբ, սովորաբար, զբաղվում են համայնքային իշխանություններն ու տեղի բնակիչները։ Շատ կարևոր է, որ ճանապարհների շինարարության մեկնարկից առաջ այդ աշխատանքներում ներգրավված մարդիկ տեղեկացված լինեն ականների և պայթուցիկ զինամթերքի ռիսկերի վերաբերյալ և հաշվի առնեն անվտանգության բոլոր կանոնները։