
Պատերազմների անխուսափելի հետևանքներից են ականներն ու չպայթած զինամթերքը։ Աշխարհի ավելի քան 64 երկիր այսօր առերեսվում է այս խնդրին, այդ թվում՝ նաև մեր հայրենիքը։ Ականային վտանգի ենթարկված մարզերն են Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը և Տավուշը, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մյուս մարզերն ապահովագրված են պայթուցիկ զինամթերքի վտանգից։