Առակներ № 26 arakner

Просмотров: 806   |   Загружено: 5 год.
icon
NOR KTAKARAN
icon
29
icon
Скачать
iconПодробнее о видео
Ինչպէս ցօղը՝ ամռանը, եւ անձրեւը՝ հնձի ժամանակ,
այնպէս էլ պատիւը անտեղի է անզգամին:
2 Ինչպէս թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում,
այնպէս էլ ոչ մէկն իզուր անէծքներ չի տալիս:
3 Ինչպէս մտրակը ձիու համար է, խթանը՝ էշի,
այնպէս էլ գաւազանն է անմիտների համար:
4 Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամութեան,
որ չլինի թէ նմանուես նրան:
5 Բայց անզգամին նրա անզգամութեանն արժանի պատասխա՛ն տուր,
որպէսզի ինքն իրեն աւելի իմաստուն չկարծի:
6 Իր բռնած ճամփի համար նախատինք պիտի ստանայ այն մարդը,
որն անմիտ լրատարի հետ խօսք կ՚ուղարկի:
7 Խափանի՛ր անզգամի գնալ-գալը եւ նրա բերանի խօսքն ու առակը:
8 Ով պատիւ է տալիս անզգամին,
նման է այն մարդուն, որ թանկարժէք քար է դնում պարսատիկի մէջ:
9 Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում,
անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին:
10 Բոլոր անզգամների մարմիններն էլ պիտի ալեկոծուեն շատ խռովքներից,
որպէսզի խորտակուեն նրանց յիմարութիւնները:
11 Ինչպէս շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին,
այնպէս էլ անզգամն է իր չարութեամբ, երբ վերադառնում է դէպի իր մեղքերը:
Ամօթ կայ, որ մեղքերի մէջ է գցում մարդուն,
ամօթ էլ կայ, որ նրան պարգեւում է փառք ու շնորհ:
12 Մարդ եմ տեսել, որ պարծեցել է, թէ ինքն իմաստուն է,
բայց անզգամից աւելի շատ բան կարելի է յուսալ, քան նրանից:
13 Երբ ծոյլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է.
«Ճանապարհին առիւծ կայ, հրապարակում՝ մարդասպաններ»:
14 Ինչպէս դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրայ,
այնպէս էլ ծոյլն է թաւալւում իր մահճում:
15 Ծոյլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում եւ ալարում է նոյնիսկ իր բերանը տանել:
16 Ծոյլն իր աչքին աւելի իմաստուն է թւում,
քան այն անձը, որ հարստութեան բարի լուր է աւետում:
17 Ուրիշի դատ ու վէճին խառնուող մարդը նման է նրան,
ով ձեռքը գցում է շան պոչը բռնելու:
18 Փորձող անձեր կան, որ առարկում են մարդկանց,
բայց երբ որեւէ մէկը շտապում է կանխել՝
հակադրուելով նրանց, ընկճւում են,
19 այդպէս էլ վարւում են այն բոլոր մարդիկ,
որ դարանամուտ են լինում իրենց բարեկամների հանդէպ,
բայց երբ կշտամբանքի են ենթարկւում, ասում են՝
«Մենք կատակ էինք անում»:
20 Շատ փայտ աւելացնելուց բորբոքւում է կրակը,
բայց ուր երկմիտ մարդ չկայ, այնտեղ դադարում է վէճը:
21 Կրակարանը շիկանում է ածուխից,
փայտը բորբոքում է կրակը,
բանսարկուն էլ հրահրում է կռիւը:
22 Շողոքորթների խօսքերը փաղաքշող են,
բայց դառնում են կռուի բուն:
23 Նենգամտութեամբ տրուած արծաթը նման է խեցու.
ողորկ շուրթերը թաքցնում են տրտում սրտերը:
24 Ով լաց է լինում թշնամու վրայ,
շուրթերով յայտնում է ամէն ինչ,
մինչդեռ իր սրտում նենգութիւն է նիւթում:
25 Եթէ քո թշնամին քեզ աղաչի եւ բարձր ձայնով աղերսի, մի՛ հաւատա նրան,
քանզի եօթը չարիք կայ նրա սրտում:
26 Ով թաքցնում է ատելութիւնը,
նա յայտնի է դարձնում նենգութիւնը.
բանիմաց մարդն ատեանում իր վնասը հեռու է վանում:
27 Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մէջ.
ով քար է գլորում ուրիշի վրայ,
ինքն իր վրայ է գլորում այն:
28 Ստախօս լեզուն ատում է ճշմարտութիւնը.
շաղակրատ բերանը խռովութիւն է ստեղծում:

Astvacashunch girq arakneri

Похожие видео

Добавлено: 55 год.
Добавил:
  © 2019-2021
  Առակներ № 26 arakner - RusLar.Me