Իմ Երևան~Առնո Բաբաջանյան/piano cover Vard Grig

Просмотров: 37, 181   |   Загружено: 4 год.
icon
VARD GRIG
icon
399
icon
Скачать
iconПодробнее о видео
Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լա՜վ, հարազա՜տ իմ քաղաք:

Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևա՛ն, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:

Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:

Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ:

Քեզ հետ կիսել եմ միշտ
Թե՛ խնդություն և թե՛ վիշտ,
Իմ Երևա՛ն, քո կանաչ արտի հետ
Ես իմ սիրտն եմ կապել առհավետ։

Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:

Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:

Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:

Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:

Похожие видео

Добавлено: 56 год.
Добавил:
  © 2019-2021
  Իմ Երևան~Առնո Բաբաջանյան/piano cover Vard Grig - RusLar.Me