
2001 թվականին, Երևան (Golden tulip ) հյուրանոցի դիմաց՝ Աբովյան փողոցում գտնվող շենքի նկուղում, հայտնաբերվել է խաչաձև հատակագծով քարե հուշարձան, որն մասնակիորեն փորել էին կարմիր տուֆից: Շենքի պատերը հարուստ զարդարված են ստալակտիտային բլոկներով: Հատակագծային լուծումները և տարածական դասավորությունը հաշվի առնելով՝ հուշարձանը ճանաչվել է 13-14-րդ դարերի մուսուլմանական դամբարան: