առակներ № 29 arakner

Просмотров: 842   |   Загружено: 5 год.
icon
NOR KTAKARAN
icon
22
icon
Скачать
iconПодробнее о видео
Լաւ է յանդիմանող, քան յամառ մարդը,
որովհետեւ եթէ սրան կրակը յանկարծակի հարուածի, փրկութիւն չի լինի:
2 Երբ արդարները գովասանքի են արժանանում,
ուրախանում են ժողովուրդները.
արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ:
3 Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը,
մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը:
4 Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը,
իսկ անօրէնը կործանում է այն:
5 Ով կռիւ է փնտռում բարեկամի դէմ,
նա թակարդ է լարում իր ոտքերի համար:
6 Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կը լարուի,
բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ:
7 Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել,
բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ,
իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի:
8 Անօրէն մարդիկ քաղաքը մատնում են կրակի,
բայց իմաստունները վանում են բարկութիւնը:
9 Իմաստուն մարդը դատում է ազգերին,
բայց անզգամ մարդն իր բարկութեան մէջ ծաղրելի է դառնում եւ չի պատկառում:
10 Արիւնարբու մարդիկ ատում են արդարին,
իսկ ուղղամիտները համակրանք են տածում նրա անձի նկատմամբ:
11 Անզգամն իր ողջ բարկութիւնը թափում է միանգամից,
բայց իմաստունը համբերում է մեղմութեամբ:
12 Այն թագաւորը եւ նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրաւութեան խօսքերին, անօրէններ են:
13 Փոխ տուողը եւ փոխ առնողը հասնելու են նոյն տեղը,
եւ երկուսին էլ առերեսելու է Տէրը:
14 Տնանկներին արդարութեամբ դատող թագաւորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնայ:
15 Ծեծն ու կշտամբանքն իմաստութիւն են տալիս.
ճամփից շեղուած երեխան ամօթահար է անելու իր ծնողներին:
16 Ամբարիշտների բազմանալու դէպքում բազմապատկւում են յանցանքները,
բայց արդարները ահով պիտի համակուեն նրանց կործանման ժամանակ:
17 Խրատի՛ր որդուդ, եւ նա քեզ հանգիստ պիտի պարգեւի
եւ զարդ պիտի լինի հոգուդ համար:
18 Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի,
իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է:
19 Խօսքով չի խրատւում կամակոր ծառան,
որ թէեւ հասկանում, բայց բանի տեղ չի դնում այն:
20 Երբ յանդգնութեամբ խօսող մարդ տեսնես,
իմացի՛ր, որ աւելի յոյս կայ անզգամի, քան նրա համար:
21 Ով փափկասուն է լինում մանկուց,
պիտի ծառայ դառնայ եւ յետոյ մորմոքի ինքն իր մէջ:
22 Անզգամ մարդը հակառակութիւն է գրգռում,
հեզաբարոյ մարդը դադարեցնում է մեղքերը,
իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք:
23 Ամբարտաւանութիւնը պիտի նուաստացնի մարդուն,
բայց Տէրը խոնարհներին պիտի արժանացնի փառքի:
24 Ով բաժնեկից է դառնում գողերին,
նա ատում է իր հոգին.
նրանք երդում են տալիս, որ իմացածի մասին չպատմեն,
25 բայց մարդկանցից ունեցած վախի եւ ամօթի պատճառով պիտի յայտնեն եւ կործանուեն.
իսկ ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, պիտի ուրախ լինի:
Ամբարշտութիւնը մարդուն գցում է գայթակղութեան մէջ,
բայց ով ապաւինում է Տիրոջը, պիտի փրկուի:
26 Շատերն են հաճոյախօսում իշխաններին,
բայց մարդուս իրաւունքը բխում է Տիրոջից:
27 Արդարի համար պիղծ է անօրէն մարդը,
իսկ անօրէնի համար պիղծ է ուղիղ ճանապարհը:

Astvacashunch girq arakneri

Похожие видео

Добавлено: 55 год.
Добавил:
  © 2019-2021
  առակներ № 29 arakner - RusLar.Me