
✍️Levon Blbulyan
🎤Syuzan Margaryan
Sern Ancav💔
Սերն անցավ
Իմ հոգում հիմա գիշեր է ցուրտ,մի անշող գիշեր է։
Ու մթնում այդ պաղ հնչում են դեռ, քո վերջին խոսքերը։
Չեմ սիրում էլ քեզ ինձ մոռացիր։
Մի փնտրիր երբեք ու մի կանչիր։
Թող մարեն հուշի լույսերը։
Դեռ երեկ կարծես երգում էր ջերմ,
Մեր հոգում արևը։
Ու խոսքեր էին հուշում անուշ,
Մեզ գարնան հովերը։
Եվ հարբած էիր դու իմ շնչով,
Ես սիրով լի քո ամեն խոսքով։
Ինչ փոխվեց հանկարծ,միթե նույնը չեմ~էլ քեզ համար։
Միթե սերը մեր անդարձ կորավ։
Այն չքնաղ գարունը հուշ դարձավ։
Ու մնաց այս ցուրտ ձմեռը։
Երբ պիտի լռի իմ մեջ արդյոք,արցունքոտ այս երգը։
Չի մարում դեռ իմ հոգու վրա։
Քո այրող հայացքը։
Չեմ ուզում էլ քեզ երբեք հիշել։
Չեմ ուզում արդեն ոչինչ լսել։
Բայց հնչում է խենթ։ իմ սրտի խորքից մի ջինջ անհույս։
Ես սիրում եմ քեզ,սիրում եմ քեզ։
Ես կանչում եմ ու փնտրում միշտ քեզ։
Չեն մարում հուշի լույսերը։
Իմ հոգում հիմա գիշեր է ցուրտ,մի անշող գիշեր է։
Ու մթնում այդ պաղ հնչում են դեռ,քո վերջին խոսքերը։
Չեմ ուզում էլ քեզ երբեք հիշել։
Չեմ ուզում արդեն ոչինչ լսել։
Բայց հնչում է խենթ,իմ հոգու խորքից մի ջինջ անհույս։
Ես սիրում եմ քեզ,սիրում եմ քեզ։
Ես կանչում եմ ու փնտրում միշտ քեզ։
Չեն մարում հուշի լույսերը։
Իմ հոգում հիմա գիշեր է ցուրտ։
Մի անշող գիշեր է։
Չեն մարում սակայն մթնում այդտեղ։
Իմ անհույս կանչերը։
Միթե սերը մեր անդարձ կորավ։
Այն չքնաղ գարունը հուշ դարձավ։
Ու մնաց այս ցուրտ ձմեռը։...
Ու մնաց այս ցուրտը ձմեռը...
Ցուրտ ձմեռը...