
Շուրջբոլորն էլ` անծանօթ... Դու ինձ ների՛ր, մայրի՛կ...
Դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ, որ հոգուս շշուկն ու ճիչը
Չդարձնեն ինձ իմ դահիճը... Դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ...
Ես ի՞նչ անեմ, մայրի՛կ, որ անյագ բախտի հարցերը
Մոռանան իմ հասցէները... Ես ի՞նչ անեմ, մայրի՛կ...
Դու ինձ միայն օրհնի՛ր, դու ինձ միայն փրկի՛ր:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ա՜խ երանի թեւեր առնեմ, թռչուն դառնամ,
Թողնեմ օտար ճանապարհներ, վերադառնամ,
Մեր տան շեմին լուռ խոնարհուած քեզ փաթաթուեմ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի մայրիկ հասցնեմ,
Գոգիդ լացեմ, վերջին անգամ մանուկ դառնամ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի թէ չուշանամ:
Արդէն գիտեմ, մայրի՛կ, որ անսանձ է ժամանակը,
Սահմանուած է ծիսակարգը... Արդէն գիտեմ, մայրի՛կ...
Յիշում եմ միշտ, մայրի՛կ, մեզ մաքրում են փորձանքները,
Կեանքն էլ` մեծ սիրոյ պարգեւը... Յիշում եմ միշտ, մայրի՛կ...
Կրկին ների՛ր, մայրի՛կ, որ անցեալս նախերգանք էր,
Իսկ ներկաս` նրա պատրանքն է... Կրկին ներիր, մայրի՛կ...
Դու ինձ օրհնի՛ր, մայրի՛կ, դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ա՜խ երանի թեւեր առնեմ, թռչուն դառնամ,
Թողնեմ օտար ճանապարհներ, վերադառնամ,
Մեր տան շեմին լուռ խոնարհուած քեզ փաթաթուեմ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի մայրիկ հասցնեմ,
Գոգիդ լացեմ, վերջին անգամ մանուկ դառնամ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի թէ չուշանամ: