
ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, որի շրջանակում ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։
Ժյուրիի որոշմամբ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթում հաղթող է ճանաչվել 12 նախագիծ՝ ըստ ոլորտների և անվանակարգերի։