
Անունդ թողնել
Կեսգիշերային
ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված
լինի ցողերում,
Մինչև քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…
Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:
Խոսք՝ Ալիսա Կիրակոսյանի
Երաժշտություն՝Ռոբերտ Ամիրխանյանի