առակներ № 30 arakneri

Просмотров: 1, 020   |   Загружено: 5 год.
icon
NOR KTAKARAN
icon
29
icon
Скачать
iconПодробнее о видео
Մարդս Աստծու հաւատացեալներին պիտի ասի այսպէս.
«Լաւ է լռեմ, որովհետեւ բոլոր մարդկանցից աւելի անմիտ եմ,
2 եւ իմ մէջ մարդկային իմաստութիւն չկայ:
3 Աստուած իմաստութիւն սովորեցրեց ինձ,
եւ ես խելամուտ եղայ սրբերի գիտութեանը
եւ ճանաչեցի սրբութիւնները.
4 ո՞վ ելաւ երկինք եւ իջաւ,
ո՞վ հաւաքեց հողմերը իր գոգի մէջ,
ո՞վ ամփոփեց ջրերը իր հանդերձանքի մէջ,
ո՞վ հաստատեց երկրի ծագերը:
Ի՞նչ է նրա անունը, կամ՝ ի՞նչ է նրա որդու անունը:
5 Իմացի՛ր, որ Աստծու բոլոր գործերն էլ ընտրեալ են,
եւ նա ինքն է իրենից երկիւղ կրողների վերակացուն:
6 Ոչինչ մի՛ աւելացրու նրա խօսքերին,
որ քեզ չյանդիմանի, եւ դու ստախօս չերեւաս»:
ԱՌԱԿՆԵՐ
7 Երկու բան եմ խնդրում քեզանից.
մինչեւ մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից:
8 Զուր եւ սուտ խօսքը հեռո՛ւ վանիր ինձանից:
Հարստութիւն եւ աղքատութիւն մի՛ տուր ինձ,
այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բաւական է:
9 Չլինի թէ հարստանամ եւ ուրանամ քեզ ու ասեմ.
«Ո՞վ է ինձ տեսնում».
կամ աղքատանամ ու բան գողանամ
եւ երդում ուտեմ իմ Աստծու անունով:
10 Մի՛ մատնիր ծառային իր տիրոջ ձեռքը,
որ երբեք քեզ չանիծի, եւ դու ապականուած չմնաս:
11 Չար ծնունդն անիծում է իր հօրը եւ իր մօրը չի օրհնում:
12 Չար ծնունդն իր աչքին արդար է երեւում,
բայց նա չի լուացել իր հոգու կեղտը:
13 Չար ծնունդն ամբարտաւան աչքեր ունի,
եւ գոռոզ են նրա թարթիչները:
14 Չար ծննդի ատամները սուսեր են, եւ ժանիքները՝ դանակներ,
երկրիս խոնարհներին եւ աղքատ մարդկանց կեղեքելու եւ ուտելու համար:
ԹՈՒԱՐԿՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՌԱԿՆԵՐ
15 Տզրուկը սրտով սիրած երեք դուստր ունէր,
եւ սրանք երեքն էլ չկշտացրին նրան,
չորրորդն էլ չկարողացաւ կշտացնել,
որպէսզի նա ասէր. «Բաւական է»:
16 Գերեզմանն ու մահը,
կանանց սէրն ու տարտարոսը,
հողը, որ չի յագենում ջրով,
ջուրը եւ կրակը երբեք չեն ասում. «Բաւական է»:
17 Այն աչքը, որ արհամարհում է հօրը եւ անարգում է մօր ծերութիւնը,
ձորերի ագռաւները պիտի հանեն,
եւ արծիւների ձագերը պիտի յօշոտեն այն:
18 Երեք բան կայ, որ ինձ անհնարին է իմանալ,
եւ մի չորրորդն էլ, որ չեմ ճանաչում.
19 թռչող արծուի ուղին՝ օդում,
օձի ճամփան՝ ապառաժի վրայ,
ծովով անցնող նաւի ծիրը
եւ երիտասարդ տղամարդու ճանապարհները:
20 Այդպէս է նաեւ շնացող կնոջ ճանապարհը.
երբ նա որեւէ վատ բան է անում,
լուացւում է եւ ասում. «Ես ոչինչ չեմ արել»:
21 Երեք բան կայ, որոնցից դողում է երկիրը,
եւ մի չորրորդն էլ կայ, որից չի կարողանում հանդարտուել.
22 ծառան, եթէ թագաւոր է դառնում,
անմիտը, եթէ կշտանում է հացով,
23 աղախինը, եթէ վռնդում է իր տիրուհուն,
եւ ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ:
24 Չորս բան կայ, որ մանր են երկրի վրայ,
բայց իմաստուններից աւելի իմաստուն են.
25 մրջիւնը, որ զօրութիւն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը,
26 ճագարը, անզօր մի կենդանի, բայց իր բոյնը շինում է քարերի մէջ,
27 մորեխը, որ թագաւոր չունի, բայց կարծես մէկի հրամանով հաւաքւում է զօրաժողովի,
28 եւ ճանկերով պատից կառչող սարդը, որին թէեւ հեշտ է որսալ,
բայց բնակւում է թագաւորների յարկերի տակ:
29 Երեք բան կայ, որ շրջում են սիգապանծ,
եւ մի չորրորդն էլ, որ ճեմում է գեղեցիկ.
30 առիւծի կորիւնը, որ հզօր է բոլոր կենդանիներից,
որ երբեք չի վախենում եւ թիկունք չի դարձնում անասուններին,
31 աքաղաղը, որ սիգալով շրջում է հաւերի մէջ,
նոխազը, որ առաջնորդում է հօտը,
եւ թագաւորը, որ ժողովրդի առաջ խօսում է հրապարակաւ:
32 Եթէ դու քեզ անհոգութեան մատնես
եւ ձեռքդ դժուարութեամբ տանես բերանդ,
պիտի արհամարհուես:
33 Կա՛թ կթիր, եւ իւղ կը լինի,
բայց եթէ պտուկները շատ ճմլես, արիւն կը գայ:
Այդպէս էլ՝ եթէ խօսքը ձգձգես,
դատաստան ու կռիւ դուրս կը գայ:

Astvacashunch girq arakneri

Похожие видео

Добавлено: 55 год.
Добавил:
  © 2019-2021
  առակներ № 30 arakneri - RusLar.Me